«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր` հունիսի 22-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 373.76 դրամ:
Հիշեցնենք, որ երեկի բորսայում գործարք չի եղել, իսկ նախորդ օրվա համեմատ դոլարը մի փոքր արժեւորվել է:
Ընդհանուր առմամբ` վաճառվել է 3.15 մլն դոլար:
Փոխանակման կետերում փոխարժեքի տատանումներ համարյա չեն գրանցվել: Դոլարը, ինչպես եւ երեկ, գնվում էր 372-73 դրամով, թեեւ որոշ փոխանակման կետերում առքի գին է սահմանվել նույնիսկ 370 դրամը: Դոլարի վաճառքի գինն ավելի կայուն է` 375 դրամ:




























