Ճապոնիայի հյուսիս-արեւելքում մեկ րոպեի տարբերությամբ արձանագրվել է երկու ուժեղ երկրաշարժ` 6,8 եւ 6,7 մագնիտուդով, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են Հոնսյու կղզու ափերի մոտ, Հատինոհե քաղաքից 136 կմ հեռավորությամբ:

Տոկիոյում ցունամիի բարձրությունը, որը հասել է նաեւ երկրի հյուսիսային ափեր, չի գերազանցել 50 սանտիմետրը: Ավերածությունների մասին չի հաղորդվում: