Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում գետնի վրա իրար պիտի բախվեին ուղեւորատար երկու օդանավեր, հայտնել է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը:
Lufthansa ընկերության օդանավը, որում 286 մարդ է եղել, դիսպետչերից թույլտվություն է ստացել եւ ուղղվել է թռիչքուղու կողմը, որպեսզի ուղեւորվի Մյունխեն:
EgyptAir-ի օդանավին այդ պահին հանձնարարվել է կանգ առնել թռիչքուղու մոտ, սակայն օդանավը շարունակել է ընթացքը չպարզված պատճառներով: Դիսպետչերը կանգնեցրել է Lufthansa-ի օդանավի շարժը, հայտնել է վարչության ներկայացուցիչ Քելթին Բերգենը, այլապես բախման հետեւանքները կարող էին աղետալի լինել:




























