Պարբերականի տեղեկություններով՝ Արման Սահակյանի փոխարեն ՀՀԿ խմբակցության շարքերը կարող է համալրել այդ կուսակցության 108-րդ հորիզոնականում գտնվող Եղիա Շամշյանը: Վերջինս նախորդ գումարման ԱԺ-ում մի քանի օրով պատգամավոր եղել է: ՀՀԿ համամասնական ցուցակում ներկայացված տվյալների համաձայն՝ Ե. Շամշյանը Մ. Մաշտոցի անվան համալսարանի դասախոս է: Ցուցակում նրանից առաջ են Համլետ Զաքարյանը եւ Հրուշ Աղբալյանը, սակայն ՀՀԿ-ում առայժմ ավելի հավանական են համարում Ե. Շամշյանի թեկնածությունը: «Նախագահը Հայաստանում չի, մենք եւս այդ հարցը դեռ չենք քննարկել: Կգա՝ կքննարկենք»,- երեկ «168 ժամ»-ի թղթակցին ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Նա նաեւ հավանական է համարել, որ ԱԺ կգնա հենց Ե. Շամշյանը: