«Հայկական ժամանակ»-ը երեկ ՀՀ Արդարադատության նախաար Հրայր Թովմասյանից հարցրել է, թե որքանով են հիմնավոր լուրերը, որ Ազգային ժողովը անվստահություն է հայտնելու կառավարությանը, նա պատասխանել է. «Նման խնդիր չկա»:
«Այսինքն, դուք անհնա՞ր եք համարում, որ, օրինակ, առաջիկա ամսվա ընթացքում Ազգային ժողովը անվստահություն հայտնի կառավարությանը»՝ թերթի մյուս հարցին նախարարը պատասխանել է. «Աշխարհում ընդհանրապես անհնարին երեւի մի բան կա. ի՞նչ է նշանակում՝ անհնարին եք համարում։ Այդպիսի հարց չի կարելի տալ, անհնարին ոչ մի բան չի կարելի համարել ընդհանրապես։ Կառավարությունը հաշվետու է պառլամենտին, ԱԺ-ն ունի լիազորություն ցանկացած պահի քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ անվստահություն հայտնել կառավարությանը»։
«Նախարարը, այդուհանդերձ, պնդում էր, թե այս պահին նման իրավիճակ չկա»,- հավելում է «Հայկական ժամանակ»-ը։
«Հայկական ժամանակ». ԱԺ-ն լիազորված է ցանկացած պահի անվստահություն հայտնել կառավա
Տեղադրություն



























