Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Այդ մասին հունիսի 23-ին կայացած ասուլիսում ասել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
Փորձագետի խոսքով, ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձեւավորվեցին երկու անկախ պետություններ` Ադրբեջանական Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ուստի, ըստ Ջամալյանի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որեւէ աղերս չունի Լեռնային Ղարաբաղի հետ:
Ջամալյանը նկատել է, որ Երկրորդ աշխարհամարտից հետո բազմաթիվ նոր երկրներ առաջացան եւ տարածքային ամբողջականության հարցը չքննարկվեց: Միեւնույն ժամանակ Ջամալյանն արձանագրեց փաստը, թե Ադրբեջանը ցանկանում է ղարբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն, մինչդեռ Ղարաբաղը սուբյեկտ է, իսկ Հայաստանը միայն ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորն է:




























