Վրաստանում երեք օր է շարունակվում են անհետ կորած 31-ամյա Վագիֆ Իբրահիմովի որոնումները:
Ինչպես լրագրողներին հայտնել են անհետ կորածի հարազատները, որոնումներին միացել են նաեւ ոստիկանները:
Նրանք վստահ են, որ Վագիֆի մոտ որեւէ պաթոլոգիա չկա եւ նա որեւէ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել:
Վագիֆն ամուսնացած է, ունի փոքրիկ երեխա, հաղորդում է «Գրուզիա online»-ը:




























