Ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը՝ կողմերին «մեսիջ» ուղարկելով։

Լրագրողներից մեկը հարցրել է նրան. «Ռուսաստանի Կազան քաղաքում մի քանի օրից կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Ես գիտեմ, որ ԵԱՀԿ համանախագահող երկրները վերջին ժամանակներս ակտիվացրել են կողմերին միմյանց մոտեցնելուն ուղղված ջանքերը։ Ինձ հետաքրքիր է, կա՞ արդյոք Վաշինգթոնից ուղարկված երկու կողմերին մինչ այդ կարեւոր հանդիպումն ուղարկված մեսիջ, որպեսզի նրանց տեսակետերը մոտեցվեն եւ ռազմական գործողությունները բացառվեն»։

Ի պատասխան Թոներն ասել է. «Իհարկե, կա։ Ես ուղղակի կասեմ, որ այստեղ հնարավորություն կա, եւ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է օգտվեն հնարավորությունից, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծեն իրենց տաաձայնությունները»։