Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող», «Կույր Հուսեյն» մականունով Հուսեյն Ահմադովը։ Նրա մոտ 15,7 գր հաշիշ է հայտնաբերվել։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով առանձնակի մեծ չափերի թմրանյութեր պահելու եւ տարածելու մասով։

«Կույր Հուսեյնը» Չեչնիայի ամենահեղինակավոր «օրենքով գողն» է։ Նա հեղինակություն է վայելում ինչպես չեչեն, այնպես էլ սլավոն եւ կովկասցի օրենքով գողերի շրջանում։

Նա «թագադրվել» է 1985 թկանին, երբ 18 տարեկան էր։