Հայաստանի զինված ուժերի 2011թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` հունիսի 20-ից 23-ը կազմակերպվել են զինված ուժերի հրամանատարական հավաքներ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիսանալով մարտական պատրաստության կարեւորագույն բաղադրիչներից  մեկը` հրամանատարական պատրաստության գործընթացը ներառում է նաեւ տարեկան մի քանի անգամ կազմակերպվող հրամանատարական հավաքներ, որոնք նպատակ ունեն բարձրացնել տարբեր օղակների հրամանատարների գիտելիքները, կատարելագործել նրանց գործնական ունակություններն ու հմտությունները: Հավաքների ժամանակ նախատեսված են ՊՆ եւ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար կազմի դասախոսություններ: