Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հունիսի 23-ին հայտարարել է Աֆղանստանից ֆրանսիական զինուժի դուրսբերման մասին, հայտնում է Associated Press-ը: Թե երբ են ֆրանսիական զորամիավորումները լքելու Աֆղանստանի տարածքը, չի հաղորդվում, սակայն Սարկոզիի խոսքով, դուրսբերումը տեղի կունենա փուլ առ փուլ, իսկ գրաֆիկը կհամաձայնեցվի ամերիկյան ղեկավարության հետ:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է այն մասին, որ 2011 թվականի հուլիսին ԱՄՆ կվերադառնա 5 հազար զինծառայող:




























