«Էրեբունի» բժշկական կենտրոնում երեկ` հունիսի 22-ին, ժամը 20-ի սահմաններում մահացել է 39-ամյա Կարեն Մովսիսյանը` «Կաշալ» մականվամբ:

Հիվանդանոցի մոտ հավաքված մարդիկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ «Կալաշը» հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն է, ով նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել: Նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եղել է «զոն նայողը: «Կալաշը»  «Էրեբունի» բ/կ-է տեղափոխվել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:

Մովսիսյանը մի քանի օր ցավեր է ունեցել, սակայն ՔԿՀ-ի ղեկավարությունը հրաժարվել է նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

Տեսնելով, որ կալանավորի վիճակն ավելի է բարդանում, նրան ստիպված տեղափոխել են հիվնդանոց, որտեղ էլ նա մահացել է:

Հիվանդանոցի մոտ հավաքված մարդիկ հայտնել են նաեւ, որ նա ունեցել է լյարդի ցերոզ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչն էլ կպարզի կալանավորի մահվան պատճառը: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: