Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի իր տանը մեկփողանի որսորդական հրացանով իր որովայնին կրակելով ինքնասպան է եղել 33-ամյա Ասողիկ Հարությունյանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել հունիսի 21-ին. Հարությունյանը կրակել է իր որովայնին ու տեղում մահացել: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մարտունիի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գ. Գիլոյանի գլխավորությամբ: Ինքնասպանության միջոց հանդիսացած հրազենն առգրավվել է, ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն, նշանակվել է փորձաքննություն:
Պարզվել է, որ ինքնասպանը «Բագրատ տուր» տուրիստական գործակալության տնօրենի քրոջորդին է:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




























