Վրաստանի հարավում տեղի է ունեցել 3,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Փոկա գյուղի մոտ (Նինոծմինդա, Ջավախքի շրջան), ասվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 06.19-ին։