Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 24-ին երկօրյա այցով ժամանել է Կազան։ Այս մասին Կազանից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

Թաթարստանի մայրաքաղաքում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։

Հանդիպումը կկայանա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամ եւ հրավերով։ Նույն ձեւաչափով նակխկին հանդիպումը Սոչիում տեղի էր ունեցել մարտի 5-ին։

Ինչպես նշվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ հունիսի 23-ին տարածած հայտարարության մեջ, «Փաստաթուղթը, որը կքննարկվի Կազանում, կողմերի եւ համանախագահող երկրների համատեղ աշխատանքի կարեւոր շրջանի արդյունք է եւ առաջ շարժվելու ու Խաղաղ պայմանագրի նախապատրաստման իրական հիմք»։

Կազանյան հանդիպման նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հեռախոսազրույցներ են ունեցել իրենց ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերների հետ։ ԱՄՆ նախագահ Օբաման երկու երկրների եկավարներին խորհուրդ էր տվել կազանյան հանդիպման ժամանակ ավարտել Հիմնարար սկզբունքների վրա տարվող աշխատանքները։ Սարկոզին Սերժ Սարգսյանին «որոշիչ հանդիպումից» առաջ հաջողություն էր մաղթել։