Ռուանդայի նախկին նախարարը դարձել է առաջին կինը, ում դատապարտել են ցեղասպանության համար:
Պաուլին Նիրամասուհուկոն դատապարտվել է ցմահ ազատազրկման Ռուանդայի հարցով միջազգային տրիբունալի կողմից, հաղորդում է UPI.com-ը:
65-ամյա Նիրամասուհուկոն, ով մեղադրվում է ցեղասպանության իրականացման եւ բռնաբարության հակելու մեջ, զբաղեցրել է Ռուանդայի ընտանիքի եւ կանանց զարգացման գործերի նախարարի պաշտոնը:
Նախկին նախարարի գործողությունները դիտարկվել են որպես լայնածավալ եւ պարբերական հարձակումներ քաղաքացիական բնակչության վրա` քաղաքական, էթնիկ եւ ռասայական հենքի վրա:




























