Սուդանում դատարանը մահապատժի վճիռ է կայացրել սպայի նկատմամբ երկու տարի առաջ Խարթումում ցուցարարների ճամբարը ցրելու ժամանակ ցուցարարին սպանելու մեղադրանքով, հաղորդում է AP-ն:

Դատարանը վճռել է, որ սպա Յուսեֆ Մոհելդին ալ Ֆիքին միտումնավոր բախվել է ցուցարարին իր մեքենայով, երբ անվտանգության ուժերը ցրել են բողոքի նստացույցը զինվորական շտաբի մերձակայքում 2019 թվականի հունիսին:

Ցուցարար Խանաֆի Աբդել Շաքուրը, որը ավելի քան 120 զոհվածներից մեկն էր, սպանվել է Խարթումում եւ Սուդանի ուրիշ քաղաքներում ցուցարարներին ցրելու կոշտ միջոցներ կիրառելու հետեւանքով նույն թվականի հունիսին: Դա տեղի է ունեցել երկու ամիս անց, երբ զինվորականները տապալել են այդ ժամանակ նախագահող Օմար ալ Բաշիրին: