Խունացած գրությունները, որոնց մասին նախկինում հայտնի չէր, հետազոտողները հայտնաբերել են աղոթագրքում, որը պատկանում էր անձամբ թագուհի Աննա Բոլեյնին: Կնոջ համար իր աղոթքների գիրքն այնքան թանկ էր, որ այն իր հետ տարել էր իր ամուսնու՝ Հենրի VIII հրամանով պահապատժին 1536 թվականին, հայտնում է Planet-today-ը` վկայակոչելով Тhe history blog-ը:

Աղոթքների փոքրիկ գիրքը լույս էր տեսել 16-րդ դարի սկզբին Ֆրանսիայի մայրաքաղաքում: Մագաղաթի վրա տպված աղոթքների գիրքն ի սկզբանե պատկանում էր Հենրի VIII առաջին կնոջ` Քեթրին Արագոնացուն: Ամուսնալուծվելուց հետո, երբ թագավորը ամուսնացավ երկրորդ անգամ, աղոթագիրքը անցավ նրա նոր կնոջը:

Միջնադարի հետազոտող Քիթ Մաքքաֆրին աղոթագիրքը մի քանի ուսումնասիրության է ենթարկել, որոնց ընթացքում գրքում թաքնված գրություններ է հայտնաբերել: Դրանց տեքստը հնարավոր դարձավ կարդալ ուլտրամանուշակագույն լույսի ներքո: Պարզվեց, որ դրանք մի քանի մարդկանց ինքնագրեր են, որոնց հետ մահապատժի ենթարկված թագուհին մտերիմ էր եղել: Մասնագետը ենթադրել է, որ թագուհու մահից հետո գիրքը հայտնվել էր նրա մանկության ընկերուհու ընտանիքում, որտեղ պահվել էր երկար ժամանակ եւ փոխանցվել էր սերնդից սերունդ: Այն պահողներից յուրաքանչյուրը դրել էր իր ստորագրությունը գրքի մեջ: ժամանակի ընթացքում թանաքը հավանաբար խունացել էր: Եւ գրառումները հաջողվել է հայտնաբերել միայն ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ: