Քիչ առաջ Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունեց միջնորդությունը, որով հորդորում է կառավարությանը՝ պահանջել Ադրբեջանի իշխանություններից Դուրս բերել զորքերը Հայաստանի Սյունիքի մարզից: Այս մասին հայտնում են  Իսպանիայում  ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«Քիչ առաջ Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունեց միջնորդությունը, որով հորդորում է կառավարությանը՝ պահանջել Ադրբեջանի իշխանություններից՝․

․Իրագործել 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը

․Մարդկային վերաբերմունք ցուցաբերել ռազմագերիների նկատմամբ, անհապաղ ազատ արձակել բոլոր հայ քաղաքացիական անձանց և զինվորականներին, որոնք Ադրբեջանում պահվում են ռազմագերիների կարգավիճակով

․Տեղեկություններ տրամադրել Ադրբեջանում պահվող բոլոր անձանց վերաբերյալ

․Դուրս բերել զորքերը Հայաստանի Սյունիքի մարզից»։