Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատեց Մեսրոպ Մեսրոպյանին:
Մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում ընտրվեց Ահարոն Սահակյանը:
Թեև Ահարոն Սահակյանի նշանակման հարցը զեկուցվող էր, սակայն այն ներկայացվեց գաղտնի ընթացակարգով:
Մեսրոպ Մեսրոպյանը մարզպետի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի նոյեմբերին:
Նշենք, որ այսօր կառավարության օրակարգում ընդրգկրված էր 49 հարց, որից 4-ը գաղտնի է:





























