Ավստրիայի մի բնակչուհի մահացել է շոկից, երբ ուշքի է եկել դագաղում` սեփական թաղման ժամանակ: Բժիշկներն արձանագրել էին 49-ամյա Ֆագիլիա Մուհամետզիյանովի մահը եւ ուղարկել հուղարկավորության:

Դագաղում կենդանացած կինը սկսել է գոռալ եւ անմիջապես փոխադրվել է հիվանդանոց, սակայն արդեն ուշ է եղել եւ նա 12 րոպե անց մահացել է:

Նրա ամուսինը  Austrian Times թերթին ասել է. «Մենք տեսանք, որ նա կենդանի է եւ հասցրեցինք ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Նա ապրեց ընդամենը  12 րոպե, եւ այս անգամ ընդմիշտ մահացավ: Նրան կարելի էր փրկել այն ժամանակ, երբ բժիշկներն ասել էին, թե մահացած է»:

Հիվանդանոցի ներկայացուցիչը հայտնել է, որ սկսվել է դեպքի հետաքննությունը, հաղորդում է  MIGnews.com-ը: