Եթե կողմերն ընդունեն հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկը, ապա լարվածությունն էապես կնվազի: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ դեռ որեւէ կոնկրետ արձագանք չի տեսնում:
«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շուրջ մտահոգություններ հնչել են, սակայն ոչ մի երկիր, փաստացի, պատրաստակամություն չի հայտնել իր դիտորդների տեղակայել սահմանին»,-ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից եւս արձագանք չի եղել:





























