3-րդ սերնդի Beoplay H9 անլար ականջակալը՝ Bang & Olufsen- ից լավագույնս չեզոքացնում է աղմուկը:  Ծանոթացեք նոր հնարավորություններին՝ մարտկոցի երկարատեւ աշխատանք, ձայնային օգնական՝ ներկառուցված Google Օգնականով (Google օգնականը հասանելի է միայն որոշակի երկրներում եւ լեզուներում), սենսորային կառավարման նորացված ինտերֆեյս, ականջի բարձիկների կատարելագործված դիզայն, որը վստահաբար, առավել հարմարավետություն է հաղորդում:

Beoplay H9 3rd Gen - գեղեցկության, հարմարավետության եւ ձայնի տեխնիկական կատարելության եզակի համադրություն է:

Առանձնահատկություններ՝

  • Մինչեւ 25 ժամ շարունակ նվագարկում
  • Աղմուկի չեզոքացման ռեժիմ (ANC)
  • Թափանցիկության ռեժիմ (Transparency Mode)
  • Ձայնի օգնական
  • Երկու սարք միացնելու հնարավորություն
  • Սենսորային կառավարում
  •  Փոխարինվող մարտկոց
  • Մարտկոցի խնայողության համար նախատեսված ֆունկցիա

Հնչողություն

Շնորհիվ Bang & Olufsen ընկերության հնչյունային ինժեներների՝ Beoplay H9 3rd Gen- ը ապահովում է կատարյալ ձայն՝ պարզ, հզոր եւ հստակ:  Կողմնակի աղմուկը չեզոքացնելով՝ ականջակալը, իրապես, կզարմացնի ձեզ իր ձայնի պարզությամբ, ուժգնությամբ եւ հստակությամբ ՝ թույլ տալով ամբողջովին ընկղմվել երաժշտության մեջ կամ պարզապես վայելել լռությունը: Իսկ եթե ուզում եք լսել, թե ինչ է կատարվում ձեր շուրջը, պարզապես միացրեք Թափանցիկության ռեժիմը (Transparency Mode):

Beoplay H9 3-րդ սերնդի ականջակալի միջոցով դուք կարող եք կարգավորել  հնչողության որակը Android- ի, iPhone- ի եւ Apple Watch- ի համար նախատեսված Bang & Olufsen հավելվածի միջոցով: Իսկ ToneTouch գործառույթը հնարավորություն է տալիս կարգավորել տոնայնությունն ու ձայնի մակարդակը, ընտրել ձայնային տարբեր պրոֆիլների միջեւ, ինչպիսիք են, օրինակ՝  մարզանքներ, փոխադրամիջոցով աշխատանքի գնալ կամ փոդքասթ լսել:

Սենսորային կառավարում

Սենսորային ինտերֆեյսը թույլ է տալիս հեշտությամբ կառավարել Beoplay H9 3-րդ սերնդի ականջակալի բոլոր ֆունկցիաները: Ցանկանու՞մ եք պատասխանել հեռախոսազանգի, փոխել երգը, ձայնի բարձրությունը, միացնել կամ անջատել աղմուկի չեզոքացման կամ էլ թափանցիկության ռեժիմը, բավական է միայն մեկ հպում:

Ականջակալի ալյումինե թիթեղի վրա տեղադրված սենսորները շատ զգայուն են, թույլ են տալիս կառավարել բոլոր ֆունկցիաները նույնիսկ ձեռնոցներով:

Աղմուկի չեզոքացման ռեժիմն անջատելու համար հարկավոր է միայն սենսորը վեր ու վար սահեցնել, իսկ ձայնային հնչերանգները, էֆեկտները փոխելու համար՝ ձախից աջ: Շրջանաձեւ շարժումը թույլ է տալիս կարգավորել ձայնը: Ականջակալի բարձիկի կենտրոնին հպվելու դեպքում կարող եք պատասխանել զանգին, իսկ երկար սեղմելու դեպքում՝ կանջատեք այն:

Դիզայն

Beoplay H9 3-րդ սերնդի ականջակալը պատրաստված է բարձրակարգ եւ թեթեւ նյութերից: Շնորհիվ ականջակալի մեջ օգտագործված հատուկ նյութի, այն հարմար տեղավորվում եւ ի վերջո, ընդունում է գլխի կառուցվածքը, իսկ գառան կաշվից պատրաստված նրբագեղ բարձիկները առավելագույն հարմարավետություն են հաղորդում, նույնիսկ երկարատեւ օգտագործելուց հետո: Հղկված, անոդացված ալյումինն ու բնական կաշին ընդգծում են շքեղ դիզայնը:

Beoplay H9 3-րդ սերնդի ականջակալի հեղինակ, դանիացի արդյունաբերական դիզայներ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր   Յակոբ Վագների խոսքով, «Տվյալ ականջակալներն օժտված են  նրբագեղությամբ, ոճային են եւ ամենակարեւորը՝ ազնիվ, այսինքն դուք ստանում եք այն, ինչ տեսնում եք՝ ինչպես նյութերի, այնպես էլ ֆունկցիոնալության առումով»:

Հավաքածուն ներառում է՝

  • Beoplay H9 3-րդ սերնդի ականջակալ (մարտկոցով)
  • 1,2 մ աուդիոլար 3,5 մմ միակցիչով
  • 1,25 մ լար USB-A – USB-C
  • Ինքնաթիռի ադապտեր
  • Պատյան
  • Ուղեցույց

Հայաստանում Bang & Olufsen ապրանքատեսակները կարելի է ձեռք բերել Euroluce եւ Vega խանութներում:

Տեղեկանք

Bang & Olufsen լյուքս դասի աուդիո ապրանքանիշը հիմնադրվել է 1925 թվականին Դանիայի Սթրուեր քաղաքում: Հիմնադիրներն են Փիթեր Բենգն ու Սվենդ Օլուֆսենը, որոնց տեսլականն առ այսօր մնում է ընկերության փիլիսոփայության հիմքում: 

Մոտ մեկ դար Bang & Olufsen- ը ընդլայնում է աուդիո տեխնոլոգիայի հորիզոնները եւ շարունակում է մնալ ձայնային նորարարության առաջնագծում: Այսօր էլ ապրանքանիշի յուրաքանչյուր արտադրանք օժտված է հիանալի ձայնով, նրբագեղ դիզայնով եւ անզուգական վարպետության եզակի համադրությամբ: Ընկերության նորարարական արտադրանքն ամբողջ աշխարհում վաճառվում է Bang & Olufsen խանութներում, bang-olufsen.com պաշտոնական կայքում եւ մանրածախ խանութներում:

Ընկերությունն ունի  շուրջ 700 աշխատակից: Ապրանքանիշը ներկայացված է ավելի քան 70 շուկաներում. Bang & Olufsen- ը նշված է NASDAQ Copenhagen A / S- ում:

Առավել մանրամասն ՝ www.bang-olufsen.com  կայքէջում: