2020 թվականին պետբյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 561 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 895 մլրդ դրամ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետբյուջեի կատարողականի մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ 1 տրիլիոն 561 մլրդ դրամից  1 տրիլիոն 835 մլրդ դրամը հարկերն են, իսկ մնացածը՝ պարտքերը:

Ինչ վերաբերում է բյուջեի ծախսային հոդվածին, ապա 75 մլրդ դրամը, ինչպես նշեց Ջանջուղազյանը, հատկապցվել է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի համար, իսկ մնացած 124 մլրդ դրամը՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների պատճառով առաջացած կարիքների համար:

«Միեւնույն ժամանակ, կենսաթոշակների վճարումները կազմել են 560 մլրդ դրամ կամ պետբյուջեի ծախսերի գրեթե 30 տոկոսը»,-նշեց Ջանջուղազյանը: