Հայ հասարակությունը պետք է հետպատերազմական համախտանիշ վերապրի: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է «RBC TV»-ի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին տված էքսկլյուզիվ հարցազրույցում:

Պատասխանելով անցած տարվա արդյունքների մասին հարցին՝ նախկին նախագահը նշել է, որ ամենաողբերգական արդյունքը պատերազմն է եւ խայտակառ պարտությունը:

«Այժմ երկիրը հետպատերազմական համախտանիշ է վերապրում: Պետք է չկոտրվել, վերապերլ, փորձել վերածնման, գոյատեւման նոր բանաձեւ գտնել»,-նշել է Քոչարյանը:

Նա նաեւ նշել է, որ հասարակությունը վստահ է, որ երկիրը հուսալիորեն պաշտպանված է, որ Ղարաբաղը պաշտպանված է:

«Պատերազմի ողջ ընթացքը, այդ 44 օրը մարդկանց խաբում էին անամոթ քարոզչությամբ այն մասին, որ մենք չենք նահանջում, որ մենք բարելավում ենք մեր դիրքերը: Եվ հանկարծ այլ իրավիճակ է ստեղծվում: Շատ մեծ սթրես է: Դա պետք է հաղթահարել, վերապրել, անցնել եւ հաղորդակցման ճիշտ բանաձեւ գտնել»,-ասել է Քոչարյանը: