Բարձրագույն դատական խորհուրդը երեկ՝ մայիսի 31-ին, մերժել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

«Խախտվել էին վարույթի ժամկետներ, եւ դատավորը համաձայնվել էր, որ այդ հիմքով մերժվի»,- նշեց Բեքմեզյանը։

Նշենք, որ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն էր ներկայացրել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը։

Դատավորն առաջնորդվել է արդարադատության շահից. փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի դստեր նկատմամբ վարույթ հարուցելու մասին