ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունն իր հասցեին, այն է՝ 1999 թվականին Մեղրին հանձնելու մտադրությունը, պարզապես արժանի չէ մեկնաբանության:
«Դա անհեթեթություն է: Դա մարդ է, ով իսկապես հանձնել է ամեն ինչ: Եթե ինչ-որ բան պահպանվել է, ապա Ռուսաստանի ջանքերի շնորհիվ է»,-ասել է երկրորդ նախագահը:
Նա հավելել է, որ ի դեմս վարչապետի պաշտոնակատարի ունենք անհաջողակի, քաղաքական գաճաճի: «Չեմ կարծում, թե պետք է մեկնաբանել նրա հայտարարությունները»,-ասել է Քոչարյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում:




























