Անհասկանալի է՝ ինչ գաղափարներով է գործող իշխանությունն ընտրությունների գնում: Նրանք ձախողել են իրենց բոլոր խոստումները: Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախկին նախագահը մեկնաբանել է իր վերադարձը քաղաքականությունը. «Մենք ներկայանում ենք դաշինքով: 1998-2008 թվականներն այնպիսին էին, որ մենք աճեցինք արագ տեմպերով, գրանցեցին տնտեսական աճ, բյուջեի 8-ակի աճ, ՀՆԱ 6-ակի աճ: Ես շատ մեծ փորձ ունեմ խոշոր բիզնես ոլորտում (ԱՖԿ սիստեմա): Կարծում եմ՝ մենք լավ դիրքում ենք: Պարզապես պետք է աշխատել մարդկանց հետ, համբերատար լինել»,-նշել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը ընտրություններ է գնում՝ գաղափարներ չունենալով:

«Բոլոր գաղափարները ձախողվել են: Կոռուպցիոն գործերով ոչ մի դատական որոշում: 3 տարում: Կան դեպքեր, երբ մարդուն բռնում են, ապա բաց թողում, սակայն ոչ մի հոդվածում չեն երեւոմ այդ գումարները: Տնտեսությունն անկում է ապրում: Նույնիսկ այն գումարները, որոնք վերադարձրել են բյուջե, եւս չեն երեւում: Բազմանշանակ ասում են, թե ամեն ինչ պաշտպանության համար է ծախսվել: Պատերազմի արդյունքներով դա չի երեւում: Դրա փոխարեն ունենք 120 մլն դոլարի չափով  պարգեւավճարներ: Մի՞թե դա կոռուպցիա չէ»,-ասել է Քոչարյանը: 

 Հաղորդավարի նկատառմանը, թե պատերազմից հետո իշխանությունը չփոխվեց, Քոչարյանն ասել է՝ դա զարմացնում է բոլորին:

«Ակնհայտ է, որ դրանից հետո Փաշինյանը չի կարողանա կառավարություն ձեւավորել: Կներկայացվի խորհրդարանում, ինչը եւս զարմանալի է ինձ համար: Սակայն, այնուամենայնիվ, կկորցնի իշխանությունը»,-ասել է Քոչարյանը: