Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կաշխատի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության վերականգնման ուղղությամբ:

Նա Երեւանին եւ Բաքվին բոլոր գերիների ազատման եւ հումանիտար աջակցության ցուցաբերման կոչ է արել:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ֆրանսիան մտադիր է անել ամեն ինչ՝ երկրների միջեւ խաղաղության վերականգնման եւ վիճակի լավացման ուղղությամբ»,-ասել է Մակրոնը:

Նա նշել է, որ կողմերի միջեւ  դելիմիտացիան պետք է իրականացվի բանակցությունների եւ ուժի չկիրառման միջոցով: