Հայաստանում անօդաչու թռչող սարքերը կօգտագործվեն Սեւանա լճի լողափերի եւ կանաչ տարածքների վերահսկման համար: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը:
Նա մատնանշեց ոլորտի ակտիվ վերազինման եւ անօդաչու թռչող սարքերի ներդրման անհրաժեշտությունը` շեշտելով, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն գնում է այդ ճանապարհով, բայց ոչ թե պետական բյուջեի, այլ այլ միջոցների եւ նվիրատվությունների հաշվին: «Մենք արդեն ղ6-7 անօդաչու թռչող սարք են նվեր ստացել: Կարգադրություններ են տրվել անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին` Սեւանա լճում արձակուրդային շրջանի բացման հետ կապված իրավիճակի վերահսկման համար»,- ասաց Փիլոյանը:
Մասնավորապես, ըստ նրա, մեկ շաբաթ առաջ լճի վրա փորձարկումներ են իրականացվել հանգստացողներին հետեւելու համար, որպեսզի նրանք արգելված գոտիներ չգնան եւ չլողան չթույլատրված վայրերում, ինչպես նաեւ` անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնության ցուցաբերման համար: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ առաջին փորձարկումները բավականին հաջող են անցել:
«Խնդիր է դրվել նաեւ կանաչ տարածքների վերահսկման ծրագիր մշակել, որտեղ հանգստանում են մեր քաղաքացիները, որպեսզի պիկնիկներից հետո հրդեհներ չլինեն, եւ որպեսզի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեն»,- եզրափակեց ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատարը:





























