ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի մասին ԵԱՏՄ արձանագրությունը: Փաստաթուղթը տեղակայված է խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթուղթը միջազգային պայմանագրի կարգավիճակ ունի, որը սահմանում է Միության ընդհանուր էլեկտրաէներգաշուկայի զարգացման ու ձեւավորման իրավական հիմքերը՝ թույլ տալով նոր մակարդակի վրա օգտագործել անդամ պետությունների էներգահամակարգը:

Փաստաթուղթը նաեւ հիմք է հանդիսանում մի շարք նորմատիվ փաստաթղթերի հետագա փուլերի համար, առավել մանրամասն կարգավորում է Միության ընդհանոր էլեկտրաէներգաշուկայի ձեւավորումը, էլեկտրաէներգիայի միջազգային փոխանցման հանդեպ հասանելիության կանոնները:

Փաստաթղթում նշվում է, որ արձանագրությունն ուղղված է ԵԱՏՄ անդամ պետությունների էներգետիկ անվտանգության բարձրացմանը, ԵԱՏՄ-ում իրավական տարածքի ձեւավորմանը, որը թույլ է տալիս ապահովել բարեխիղճ մրցակություն: