Մսամթերք արտադրող հայկական «Աթենք» ընկերությունը մեծ պահանջարկի բավարարման նպատակով  ընդլայնել է արտադրության եւ արտահանման ծավալները, եւ այս ամիս գործարկել 5 նոր ֆիրմային խանութ: Ֆիրմային խանութներից 3-ը բացվել են Երեւանում՝ (Հակոբ Հակոբյան 2, շին. 96, Նոր Նորք՝ Սաֆարյան  2/6 Ավան, Տաշքենդի փողոց 15/2), Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում (Սուրբ Մեսրոպ Մաշտոց փողոց 10/82) եւ երրորդը` Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում (Խիզանիշվիլի 14):

Նշենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 2019 թվականից արդեն գործում է ֆիրմային երկու խանութ, որտեղ ներկայացված են հայկական արտադրության  մսամթերքի  շուրջ 100 անուն ապրանքատեսակ:

«Աթենք» ընկերության Զարգացման տնօրինությունից նշում են, որ հայկական արտադրանքն իր համի եւ որակի շնորհիվ կարճ ժամանակում մեծ պահանջարկ է ձեւավորել.

«Դեռեւս նախորդ տարվա մարտ ամսին, երբ Վրաստանում գործարկեցինք մեր երկրորդ ֆիրմային խանութը,  հայտարարել էինք, որ նախատեսում ենք ունենալ մինչեւ 7 խանութ. աստիճանաբար շարժվում ենք դեպի մեր նպատակը: Այսօր, առավել քան երբեւէ, պետք է զարկ տանք հայկական արտադրությանն ու արտահանմանը, եւ մեր արտադրանքի համն ու որակը հասանելի դարձնենք ամբողջ աշխարհին»:

Այսպիսով, մսամթերքի առաջատար արտադրող «Աթենքը», բացի Վրաստանում գործող երեք խանութները, Հայաստանում ունի մասնագիտացված խանութների ամենամեծ ցանցը՝ 15 խանութներից 13-ը գտնվում են Երեւանի տարբեր շրջաններում, եւ մեկական խանութ մարզերում՝ Աբովյան (Կոտայքի մարզ), Էջմիածին (Արմավիր) քաղաքներում:

Հայկական արտադրության մսամթերքը՝ շնորհիվ տարիների ձեւավորած համբավի, բարձր որակի եւ յուրօրինակ համի ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ արտերկրի սպառողների շրջանում շարունակում է լայն պահանջարկ ձեւավորել:

«Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993թ.-ին «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի կողմից եւ 15 տարի գործել է հայկական շուկայում՝  հետեւողականորեն ընդլայնելով տեսականին ու ձեւավորելով մսամթերքի տեղական արտադրության նոր մոտեցումներ: 2009թ.-ին «Աթենք» գործարանը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Նոր սեփականատերերի խոշոր ներդրումների շնորհիվ իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները: Այսօր «Աթենք» ընկերությունն ունի երշիկի, մսային ուտեստների եւ կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան եւ ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը  ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է:

«Աթենք» ընկերության երշիկի մասնագիտացված ֆիրմային խանութների ցանցը Հայաստանում ամենամեծն է. 20 խանութ՝ Երեւանում (Ազատության 12, Ծ․ Աղբյուր 59, Գրիբոյեդովի 21/9, Կոմիտասի պող․ 20, Կոմիտասի պող․ 58, Մաշտոցի պող․ 14, Կորյուն 6, Շինարարներ 12/28, Արտաշիսյան 86/3, Էրեբունի 21, Տիգրան մեծ 45, Սաֆարյան 2, Հակոբ Հակոբյան 2, Տաշքենդ 15/2) ՀՀ մարզերում (ք․ Աբովյան՝  Տարտու  1/2/2, ք․ Էջմիածին ՝ Սուրբ Մեսրոպ մաշտոց 10/82), Արցախում (ք․Ստեփանակերտ), Վրասատնում:

«Աթենք» ընկերության  մսամթերքի տեսականուն կարող եք ծանոթանալ atenk.am կայքում։