Ինչպես հայտնում է The New York Times-ը, Իսրայելը, որը համարվում է քաղաքացիների պատվաստումներով առաջատարը, հրաժարվել է Green Pass պատվաստման անձնագրերի ծրագրից՝ հավասար հնարավորություն ընձեռնելով ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված քաղաքացիներին օգտվելու ռեստորաններից, մասնակցելու մշակութային եւ այլ իրադարձությունների: Հանվել են նաեւ հավաքների մասնակիցների թվի սահմանափակումները:
Իսրայելում չափահաս բնակչության մոտավորապես 81 տոկոսը ամբողջությամբ պատվաստված է:
Ներկայումս Իսրայելը կենտրոնացած է երկիր մուտքի եւ ելքի սահմանափակման վրա` COVID-19-ի տարածումը նվազեցնելու նպատակով:
« «Green Pass» նախագիծը հաջողվել է», - Times-ի հետ զրույցում ասել է Իսրայելի կառավարության՝ կորոնավիրուսի հարցերով ազգային աշխատանքային խմբի ղեկավար Թոմեր Լոտանը՝ նշելով, որ վարակվածության ցածր մակարդակը ծրագիրն էապես ավելորդ է դարձրել:




























