Վրաստանի ՆԳՆ-ն միջազգային թմրահանցանքի փաստ է բացահայտել. թմրանյութերը մատակարարվել են ՀՀ-ից:

Ձերբակալվել է 2001 թ. ծնված Մ. Կ.-ին թմրանյութերի անօրինական ձեռքբերման եւ պահման մեղադրանքով, հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Հանցանքը ենթադրում է ազատազրկում մինչեւ 6 տարի ժամկետով:

ՆԳՆ տեղեկություններով՝ քննությունը հաստատել է, որ ձերբակալվածը թմրանյութը ստացել է Հայաստանի Հանրապետությունից:

Քննություն է տարվում Վրաստանի ՔՕ 19-260-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՔՕ 260-րդ հոդվածի 1-ին մասով: