Ադրբեջանը սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի անվտանգությանը: Այս մասին հայտարարել է իրավաբան, միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Արա Ղազարյանը:

Նա նշել է, որ Ադրբեջանը՝ լինելով ԵԽ եւ այլ եվրոպական կազմակերպությունների անդամ, համառորեն չի կատարում իր պարտավորությունները : Նա հիշեցրել է , որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է վարձկանների եւ ահաբեկիչների մասնակցությամբ, ինչի մասին տեղեկացել են գործընկեր երկրները եւ միջազգային կառույցները, իսկ ՄԻԵԴ-ը տեղեկությունը որպես հիմք է ընդունել:

«Կես տարում հայկական կողմը ՄԻԵԴ 188 բողոք է ներկայացրել: Կարծում եմ՝ հետագայում ԵԽԽՎ-ն կդիտարկի Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների չկատարումը»,-նշել է նա:

Ղազարյանը կարծում է, որ Հայաստանը պետք է շեշտը դնի Ադրբեջանի ռասիզմի խնդրի վրա: «Ադրբեջանի ռասիստական քաղաքականությունը սպառնալիք է ներկայացնում: Գերեվարված հայերի նկատմամբ դատական ֆարսը շարունակվում»,-նշել է նա: