Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) ուժեղացրել է ճնշումը կառավարությունների վրա` ուղեւորությունների համար կորոնավիրուսային սահմանափակումները մեղմելու նպատակով` մատնանշելով Մեծ Բրիտանիայի հետազոտական տվյալները, որոնք ցույց են տալիս ժամանող ուղեւորների շրջանում COVID-19-ի ցածր հիվանդացությունը, հաղորդում է Reuters-ը:

«Այս տվյալները մեզ ասում են, որ մենք կարող ենք ավելիին հասնել»,- ասել է IATA- ի գործադիր տնօրեն Ուիլի Ուոլշը՝ մատնանշելով փետրվար-մայիս ամիսներին անցկացված 365 895 թեստերից 2,2% դրական արդյունքը, ինչպես վկայում են Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության տվյալները:

«Մարդկանց համար համընդհանուր սահմանափակումներ այլեւս պետք չեն»,- հավելել է Ուոլշը։

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի տվյալների համաձայն, չհաշված Մեծ Բրիտանիայի կարմիր ցուցակում հայտնված բարձր ռիսկի երկրներից ժամանող ուղեւորներին, կորոնավիրուսի դրական դեպքերը նվազել են մինչեւ 1,46%։