Այս տարվա հունվարից մայիս ամիսներին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 48 տոկոսով ավելի քիչ եկամուտ է ստացել «Շահդենիզ» հանքավայրից՝ 62,176 մլն դոլար, հաղորդում է Report-ը՝ հղում անելով հիմնադրամին:
Հաղորդվում է, որ դա 57,824 մլն դոլարով կամ 48 տոկոսով ավելի քիչ է, քան 2020 թվականի հունվարից մայիս ամիսներին:
Հիշեցնենք, որ 2020 թվականին 5 ամսվա ընթացքում «Շահդենիզ» հանքավայրից հիմնադրամի եկամուտները կազմել են 120 մլն դոլար:
Այս տարվա 5 ամսվա ընթացքում եկամուտները կազմել են 57,131 մլն դոլար:





























