Սկսվում են վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վրա պաշտպանական գմբեթի մոնտաժման աշխատանքները։ Հատուկ հակաճառագայթային կտորով սկզբում կծածկվի առաջին ռեակտորը։ Այն ամենաշատն է տուժել մարտյան երկրաշարժի ժամանակ։ Այնուհետ հատուկ ծածկոցով կծածկվեն երրորդ եւ չորրորդ էներգաբլոկերը։

Գործընթացը պետք է ավարտվի մինչեւ 2011 թվականի սեպտեմբերը, երբ Ճապոնիայում ուժեղ անձրեւներ են սկսվում։ Եթե գործընթացը մինչ այդ չավարտվի, ջրի շիթերը ռադիոակտիվ տարրերը կարող են տանել մեծ տարածությունների վրա, հայտնում է «Վեստին»։

Այսօր՝ հունիսի 27-ին, ճապոնացի մասնագետները կայանում սառեցման նոր համակարգ կգործարկեն։