Շենգավիթ վարչական շրջանում սկսվում է գլխավոր փողոցների բույսերի բուժման գործընթացը։ Այսօր երեկոյան աշխատանքներ են տարվելու Նժդեհի փողոցում, Նժդեհի հրապարակում, Մանթաշյան փողոցում և Եղբայրության փողոցում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում Երեւանի քաղաքապետարանից:
«Խնդրում ենք երեկոյան՝ ժամը 23։00-ից մինչև լուսաբաց՝ ժամը 05։00, անվտանգության կանոնները պահպանելու նպատակով փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։
Աշխատանքները կտևեն 5 օր, փողոցների հաջորդականության մասին հավելյալ տեղեկություններ պարբերաբար կտրամադրենք։
Խնդրում ենք հետևել մեր էջի լրահոսին»,-ասված է հաղորդագրության մեջ:





























