Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթանում է Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստը, հաղորդում է CA-NEWS-ը:
Միջոցառումն անցկացվելու է «Խաղաղություն, համագործակցություն եւ զարգացում» թեմայով:
Բացի հիմնական քննարկումներով նախատեսվում է հատուկ հանդիպում Կենտրոնական Ասիայի երկրների հետ իսլամական պետությունների համագործակցության ուղղությամբ:
Հատուկ հանդիպմանը քննարվելու են ագրոարդյունաբերական հատվածի, տրանսպորտային ուղիների, առեւտրային կապերի, կրթության եւ մշակույթի ոլորտների, առողջապահության եւ զբոսաշրջության հարցերը:
Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը միավորում է 57 պետություն` 1,5 միլիարդ բնակչությամբ, որ բնակվում են չորս մայրցամաքներում` Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում եւ Հարավային Ամերիկայում:



























