Այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ նիստում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
«Իմ քայլը» այդ պաշտոնին առաջադրել է 29-ամյա Տաթեւիկ Բարսեղյանին:
Նրա կենսագրության ներկայացումից հետո «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանը հայտնեց «շահերի բախման» մասին: Նա, մասնավորապես, հայտնեց, որ Բարսեղյանն իր կինն է:





























