Հայաստանի տարածքից ադրբեջանական զինվորականների դուրսբերման հարցը պետք է լուծվի բացառապես մեր պետության շահերից բխող ողջամիտ եւ ռացիոնալ բանակցությունների միջոցով: Այս մասին հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ բանակցողները պետք է հասկանան, թե ինչի շուրջ են բանակցում եւ ինչ նպատակով: Նա համոզմունք հայտնեց, որ ներկայիս բանակցողները չեն կարող դա անել: «Նրանք 6-7 ամիս ժամանակ ունեին նախապատրաստվելու համար: Այժմ քննարկվում է հարցը, թե ինչ պետք է անի ընդդիմությունը: Իսկ ի՞նչ է անում իշխանությունը»,- հավելեց Գեւորգյանը: