Մեր հաղթանակի դեպքում կձեռնարկենք բոլոր միջոցները գերիներին վերադարձնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գեւորգյանը:
Նա դժգոհություն հայտնեց, որ զինծառայողների մարմինները անհասկանալի պայմաններում են պահվում:
«Եթ մենք բանտում լինեինք, դրանից ինչ-որ մեկը հաճույք կստանա՞ր: 44-օրյա պատերազմը չէ՞ր լինի: Չէ՞ին լինի 5000 զոհերն ու 10 000 վիրավորները»,-հարց ուղղեց Գեւորգյանը:





























