Մեր խնդիրն է մեր գյուղացիներին աջակցել, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվելը ոչ թե չարչարանք լինի, որը չի բերում ակնկալվող արդյունքը, այլ դա լինի պլանավորված գործոնեություն, որի արդյունքները կարելի է նախապես պլանավորել, ակնկալել, թե ինչ պետք է ստանալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, Արարատի մարզի Գեղանիստ համայնքում իր հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մեր գյուղատնտեսության մեջ կա հետեւյալ պրոբլեմը. Որ այն տարի, որ բերք չենք ունենում, դա բարդ տարի է մեզ համար: Այն տարին, որ բերք ենք ունենում, էլի պրոբլեմ է, որովհետեւ բերքը շատ է, գներն ընկնում են, եւ նույն բերքից ավելի քիչ եկամուտ է ստացվում: Այս թնջուկի լուծումը պլանավորված աշխատաելն է,մ իսկ նման հնարավորություն մեզ տալիս է ինտենսիվ գյուղատնտեսությունը: Դա թույլ է տալիս նախապես պլանավորել, թե ինչքան բերք ենք ուզում ստանալ, ինչ որակի եւ ապահովարվել ֆիզիկակպես այդ բերքի ստացումից: Ինտեսնի այգիները կարկուտի վնասներից չեն տուժում կամ քիչ են տուժում: Երաշտի պրոբլեմ քիչ ունեն: Որակի հետ կապված էլ, շատ ավելի լավ վիճակում են գտնվում»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ վերջին տարիներին կտրուկ նվազեցրել են կոնյակի սպիրտի ներկրման ծավալները. «Դա արել ենք նախ հայկական կոնյակի բարձր որակն ապահովելու համար, որովհետեւ ներմուծված ոչ որակյալ սպիրտով ձեւավորված ապրանքն ավելի շատ վնաս է տալիս, մթերման հետ կապված խնդիրներ են առաջացնում: Երկրորդ, մենք խաղաղի այգիները մեծացնելու հարց ենք լուծում դրանով:

Մենք ներդրել ենք գյուղատնտեսության ապահովագրման ծրագիր: Այն ենթադրում է, որ անհրաժեշտության դեպքում ծախսերի 50-60 տոկոսը վճարում է կառավարությունը: Սա որաշակիերաշխիք է ստեղծում, որ կարկուտի, հրդեհի եւ ցրտահարության պարագայում այգիների տերերն ավելի լավ վիճակում կհայտնվեն»:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ գործում են գյուղատնտեսական տարբեր ծրագրեր, երբ գյուղացիներին տրվում են ցածր տոկոսներով կամ անտոկոս վարկեր. «Մենք գյուղացիներին կոչ ենք անում անցնել կաթիլային ոռոգման: Մենք կկիրառենք ծրագիր, որ այն տնտեսությունները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, 5 արի ջրի վարձ չեն վճարի: Սա միջոց է, որը կփորձենք կիրառել, որ մարդիկ օգտվեն այդ հնարավորություններից»,-ասաց Փաշինյանը: