Հայաստանի վարչապետի ապարատի ղեկավարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի գրառման հետ կապված հիշեցնում եմ նրան գլխավոր բժիշկ Արա Մինասյանի մասին գրառման հետ կապված պատմության մասին: Այս մասին հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:
«Առաջին ատյանի դատարանn այն զրպարտություն համարեց, եւ վերջինս ստիպված եղավ հրապարակավ ներողություն խնդրել: Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց որոշումը, իսկ Վճռաբեկ դատարանը գործը վարույթ չընդունեց: Չփախնող, ինչպես նա է ասում, տղամարդը դրանից հետո փակեց իր ֆեյսբուքյան էջը, այնուհետեւ գաղտնի հերքում հրապարակեց թերթերից մեկում»,- հիշեցրեց նա:
Վարդեւանյանը նշեց, որ վերջերս տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Թորոսյանը չդատապարտեց Առողջապահության նախարարության ղեկավարի պաշտոնում իր իրավահաջորդի գործողությունները, ով նույնիսկ Հիպոկրատի երդում չի տվել (նախարարը մասնագիտությամբ իրավաբան է):
Նա նաեւ անընդունելի համարեց հատկապես ՀՀ նախագահի պաշտոնակատարի հասցեին սպառնալիքների հնչեցումը, առավել եւս` նախընտրական շրջանում:
«Ես ձեզ կոչ եմ անում նման պահվածքի պատճառների մասին հարցնել իշխանություններին»,- հավելեց Վարդեւանյանը:
Հիշեցնենք, որ Թորսոյանը, մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, հայտարարել էր, որ ինքը ոչ մի տեղ չի պատրաստվում փախնել:
Հիշեցնենք նաեւ, որ 2019-ին դատարանը Արսեն Թորոսյանին, ով այդ ժամանակ Հայաստանի առողջապահության նախարար էր, պարտավորեցրեց հերքել իր հայտարարությունը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին գլխավոր բժիշկ Արա Մինասյանի հասցեին: Թորոսյանը 2018-ին իր ֆեյսբուքյան էջին գրել էր, որ Մինասյանն ազատվել է պաշտոնից չարաշահումների պատճառով:





























