Մայրաքաղաք Երեւանում հեռարձակվելու իրավունք է ստացել Հանրային հեռուստաընկերության շուրջօրյա լրատվական հեռուստաալիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումը հունիսի 4-ին հրապարակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը:

Հանրային մուլտիպլեքսով մայրաքաղաքում հեռարձակվելու իրավունք ստանալու համար հանձնաժողով էին դիմել նաեւ Հայկական 2-րդ հեռուստաալիքը եւ «Փաստինֆո»-ն:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տվյալներով՝ Հանրային հեռուստաընկերության 24-ժամյա հեռուստաալիքը ստացել է 646 միավոր, Հայկական 2-րդ հեռուստաալիքը՝ 635, իսկ «Փաստինֆո»-ն՝  595: