Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր` հունիսի 27-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ, որտեղ նախատեսվում է Հայաստանի եւ ԼՂՀ-ի ԴԱՀԿ ծառայություների միջեւ փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրի ստորագրում:
Բացի այդ, տեղի կունենա համատեղ խորհրդակցության անցկացում, որի ընթացքում կքննարկվեն փոխադարձ խորհրդատվության տրամադրման եւ համագործակցության միջոցառումների ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր։
Միհրան Պողոսյանը կայցելի նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի զարամասեր:



























