Կոտայքի մարզում հունիսի 4-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, BMW մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դեպի Երեւան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետեւ հայտնվել ձորակում եւ բախվել մեկ այլ ծառի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի եւ վիրավորի ինքնությունը: