Մենք այսօր զինաթափված չենք, այսօր մեր ազգային ոգին է ճնշված։ Այս մասին «Երկրի հյուրասրահ» հաղորդման ընթացքում ասաց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը։
«Ղեկավարն ասում է՝ նստեք, մենք թույլ ենք, մեզ կսպանեն։ Բայց ի՞նչ, մենք զենք չունե՞նք, բազա չունե՞նք, Ռուսաստանի դաշնության հետ մեր երկկողմանի պայմանագրերը չե՞ն աշխատում։ Ամեն ինչ աշխատում է ուղղակի երկրի ղեկավարը չի կատարում այն քայլերը, որոնք պետք է աներ տվյալ դեպքում»,- նշեց նա։
Արտակ Թովմասյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ այս ընտրություններում լինելու է երկու բևեռի պայքար։
«Ընդդիմության կողմից տեսնում ենք Ռոբերտ Քոչարյանին, իշխանության կողմից՝ Նիկոլ Փաշինյանին։ Դա ինձ համար թակարդ է։ Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, ադրբեջանցիներն ասելու են՝ տեսնում եք՝ մենք ճիշտ ենք, մենք եկել ենք առաջացել ենք այդ տարածքի մեջ, իսկ Հայաստանում կրկին նույն մարդը եկավ իշխանության։ Դա հայ ազգի արժանապատվության մեծ կորուստ է լինելու»,- ընդգծեց Արտակ Թովմասյանը։





























