Հունիսի 4-ին, ժամը 23.55-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ռայնիսի փողոցի շենքերից մեկում բուժօգնություն են ցուցաբերել 40-ամյա տղամարդու, որի մարմնին կտրած-ծակած վնասվածքի հետքեր կային:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղամարդը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ շենքի բակում վիճաբանություն է եղել, որի ընթացքում նույն շենքի 20-ամյա բնակիչը դանակահարել է 40-ամյա տղամարդուն:

Հունիսի 5-ին, ժամը 03.00-ին, 20-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Տուժողը հրաժարվել է հաղորդում տալուց:

Նշանակվել են փորձաքննություններ:

Դանակը հայտնաբերվել և վերցվել է:

Կատարվում է քննություն։